«ՎԻՊ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 333 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 164 Ա

23.09.2025

«ՎԻՊ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 333 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգը և գրավատնային գործունեության լիցենզիայի ձևը» հաստատելու մասին թիվ 32-Ն որոշմամբ հաստատված Հավելված 1-ի 22-րդ կետով,
հաշվի առնելով, որ «ՎԻՊ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 05.09.2025թ. և 10․09․2025թ․ դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ` կապված գրավատնային գործունեության լիցենզիայի գործողությունը դադարեցնելու հետ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 41 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 24․12․2018թ. թիվ 224Ա որոշմամբ «ՎԻՊ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 333 լիցենզիան:
2. «ՎԻՊ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հաճախորդների շահերի պաշտպանության և տեղեկացվածության նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության միջոցով հրապարակել սույն որոշման եզրափակիչ մասը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՎԻՊ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրելու կամ «ՎԻՊ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝                   Մարտին Գալստյան
Երևան