«ԼՈՄԲԱՐԴ ՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 323 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 163 Ա

23.09.2025

«ԼՈՄԲԱՐԴ ՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 323 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգը և գրավատնային գործունեության լիցենզիայի ձևը» հաստատելու մասին թիվ 32-Ն որոշմամբ հաստատված Հավելված 1-ի 22-րդ կետով,
հաշվի առնելով, որ «ԼՈՄԲԱՐԴ ՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 08.09.2025թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ` կապված գրավատնային գործունեության լիցենզիայի գործողությունը դադարեցնելու հետ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 41 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 23․06․2017թ. թիվ 131Ա որոշմամբ «ԼՈՄԲԱՐԴ ՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 323 լիցենզիան:
2. «ԼՈՄԲԱՐԴ ՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հաճախորդների շահերի պաշտպանության և տեղեկացվածության նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության միջոցով հրապարակել սույն որոշման եզրափակիչ մասը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԼՈՄԲԱՐԴ ՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրելու կամ «ԼՈՄԲԱՐԴ ՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝                     Մարտին Գալստյան
Երևան