2026 թվականի թողարկման «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամները շրջանառության մեջ դնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 147-Ն

09.06.2025

2026 թվականի թողարկման «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամները շրջանառության մեջ դնելու մասին

     հրապարակման ամսաթիվ՝ 18.09.2025

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. 2025 թվականի նոյեմբերի 21-ից շրջանառության մեջ դնել 2026 թվականի թողարկման «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամները՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ով, 2-ով, 3-ով և 4-ով սահմանված նկարագրությունների ու էսքիզների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ՝                                   Ա.Նուրբեկյան
Երևան