«ԱԼԵՔՍ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԷՅ ՍԻ 5» պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային մասնագիտացված ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 157 Ա

09.09.2025

«ԱԼԵՔՍ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԷՅ ՍԻ 5» պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային մասնագիտացված ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117 Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ի 29-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «ԱԼԵՔՍ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերությունը 2025 թվականի մարտի 21-ին, հունիսի 25-ին և օգոստոսի 4-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «ԱԼԵՔՍ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԷՅ ՍԻ 5» պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային մասնագիտացված ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի օգոստոսի 20-ի թիվ 37 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Գրանցել «ԱԼԵՔՍ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԷՅ ՍԻ 5» պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային մասնագիտացված ներդրումային ֆոնդի կանոնները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱԼԵՔՍ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերություն մուտքագրվելու կամ «ԱԼԵՔՍ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

 Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ՝                Արմեն Նուրբեկյան
Երևան