«ԻՆԵՍՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (լիցենզիա թիվ 883) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 155 Ա
09.09.2025
«ԻՆԵՍՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (լիցենզիա թիվ 883) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը հաստատելու մասին» թիվ 138-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 9-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «ԻՆԵՍՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 12.08.2025թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ մասնաճյուղի լիցենզիա ստանալու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (27.08.2025թ. թիվ 38 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. «ԻՆԵՍՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (լիցենզիա թիվ 883) թիվ 1 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզ, ք. Մասիս, Հ.Շիրազի փողոց 7/17 հասցեում գործունեություն իրականացնելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԻՆԵՍՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատշաճ ծանուցման հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ՝ Արմեն Նուրբեկյան
Երևան