«Շիրո Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Շիրո» փակ, ոչ հրապարակային, պայմանագրային, մասնագիտացված ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունների գրանցման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 154 Ա
09.09.2025
«Շիրո Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Շիրո» փակ, ոչ հրապարակային, պայմանագրային, մասնագիտացված ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունների գրանցման մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով,
հաշվի առնելով այն, որ «Շիրո Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2025 թվականի հունիսի 4-ին, հուլիսի 14-ին և օգոստոսի 4-ին դիմել է «Շիրո Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Շիրո» փակ, ոչ հրապարակային, պայմանագրային, մասնագիտացված ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 39 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Գրանցել «Շիրո Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Շիրո» փակ, ոչ հրապարակային, պայմանագրային, մասնագիտացված ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Շիրո Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրվելու կամ «Շիրո Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ՝ Արմեն Նուրբեկյան
Երևան