«ԴԱՅՄՈՆԴ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 302 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 153 Ա
09.09.2025
«ԴԱՅՄՈՆԴ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 302 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 22-րդ կետով,
հաշվի առնելով, որ «ԴԱՅՄՈՆԴ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 08.08.2025թ. և 13.08.2025թ. դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ` կապված գրավատնային գործունեության լիցենզիայի գործողությունը դադարեցնելու հետ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի օգոստոսի 20-ի թիվ 37 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 05․08․2015թ. թիվ 171Ա որոշմամբ «ԴԱՅՄՈՆԴ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 302 լիցենզիան:
2. «ԴԱՅՄՈՆԴ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հաճախորդների շահերի պաշտպանության և տեղեկացվածության նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության միջոցով հրապարակել սույն որոշման եզրափակիչ մասը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԴԱՅՄՈՆԴ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրվելու կամ «ԴԱՅՄՈՆԴ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ՝ Արմեն Նուրբեկյան
Երևան