«ՆՈՐ ԶՈՎՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (լիցենզիա թիվ 867) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիայի տրամադրման դիմումի քննության կասեցված ժամկետը վերսկսելու և փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 151 Ա

09.09.2025

«ՆՈՐ ԶՈՎՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (լիցենզիա թիվ 867) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիայի տրամադրման դիմումի քննության կասեցված ժամկետը վերսկսելու և  փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը հաստատելու մասին» թիվ 138-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 9-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «ՆՈՐ ԶՈՎՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 24.06.2025թ., 04.08.2025թ. և 07.08.2025թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա ստանալու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (20.08.2025թ. արձանագրություն թիվ 37)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Վերսկսել «ՆՈՐ ԶՈՎՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (լիցենզիա թիվ 867) փոխանակման կետի մասնաճյուղի արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու դիմումի քննության 30-օրյա ժամկետը:
2. «ՆՈՐ ԶՈՎՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (լիցենզիա թիվ 867) թիվ 3 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ՀՀ, ք. Երևան, Աբովյան փող. 1/3 հասցեում գործունեություն իրականացնելու համար։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՆՈՐ ԶՈՎՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատշաճ ծանուցմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ՝                Արմեն Նուրբեկյան
Երևան