«ՖԻՆԲՈՔՍ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության թիվ 28 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 160 Ա

12.09.2025

«ՖԻՆԲՈՔՍ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության թիվ 28 լիցենզիան վերաձևակերպելու մասին

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 285Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման և գրանցման կարգը» կանոնակարգ 17/01-ի 8-րդ գլխով և 101-րդ կետով,
հաշվի առնելով, որ «ՖԻՆԲՈՔՍ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպությունը 14.08.2025թ. և 19.08.2025թ. դիմում և կից փաստաթղթեր է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ վճարահաշվարկային կազմակերպության անվանափոխությամբ պայմանավորված թիվ 28 լիցենզիան վերաձևակերպելու համար (նոր անվանումը՝ «ՊՐԵՍՍ ՓԵՅ» փակ բաժնետիրական ընկերություն),
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 39 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Վերաձևակերպել «ՖԻՆԲՈՔՍ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության թիվ 28 լիցենզիան (նոր անվանումն է՝ «ՊՐԵՍՍ ՓԵՅ» փակ բաժնետիրական ընկերություն): 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝                    Մարտին Գալստյան
Երևան