«ՅՈՒՆԻԼԻԶԻՆԳ» ՎԿ փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված վարկային կազմակերպության թիվ 24 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 144 Ա

27.08.2025

«ՅՈՒՆԻԼԻԶԻՆԳ» ՎԿ փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված վարկային կազմակերպության թիվ 24 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ի 166-րդ կետի 4-րդ ենթակետը և 171-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի օգոստոսի 20-ի թիվ 37 արձանագրություն) և քննարկելով «ՅՈՒՆԻԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված 04.07.2025թ. և 05.08.2025թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Վերաձևակերպել «ՅՈՒՆԻԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ տրամադրված վարկային կազմակերպության թիվ 24 լիցենզիան՝ կապված ֆիրմային անվանման փոփոխության հետ (նոր ֆիրմային անվանումն է՝ «ՆԵՈ Կրեդիտ» վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերություն):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՅՈՒՆԻԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ մուտքագրվելու կամ այդ ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝             Մարտին Գալստյան
Երևան