Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամ նշանակելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 137 Ա
12.08.2025
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամ նշանակելու մասին
Հիմք ընդունելով «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի խորհրդական-հատուկ հարցերով հանձնակատար Արթուր Ստեփանյանին 2025 թվականի օգոստոսի 12-ից նշանակել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամ՝ երեք տարի ժամկետով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման 1-ին կետով նշված անձին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝ Մարտին Գալստյան
Երևան