2026 թվականի թողարկման «Պատմական դռներ» շարքի «Սևանավանք», «Փարիզի Աստվածամոր տաճար», «Իմամ Ռեզա սրբավայր Մաշհադում» արծաթե հուշադրամների դիմերեսի և դարձերեսների էսքիզները հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 136 Ա
12.08.2025
2026 թվականի թողարկման «Պատմական դռներ» շարքի «Սևանավանք», «Փարիզի Աստվածամոր տաճար», «Իմամ Ռեզա սրբավայր Մաշհադում» արծաթե հուշադրամների դիմերեսի և դարձերեսների էսքիզները հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել 2026 թվականի թողարկման «Պատմական դռներ» շարքի «Սևանավանք», «Փարիզի Աստվածամոր տաճար», «Իմամ Ռեզա սրբավայր Մաշհադում» արծաթե հուշադրամների դիմերեսի և դարձերեսների էսքիզները՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
Երևան