Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 133 Ա

12.08.2025

Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 17-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել «Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (2024 թվականի 3-րդ եռամսյակ – 2025 թվականի 2-րդ եռամսյակ)»՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքով սահմանված կարգով ապահովել հաստատված փաստաթղթի հրապարակումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ           Մարտին Գալստյան
Երևան