Ա/Ձ Գագիկ Ջնդոյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 721 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 132 Ա
12.08.2025
Ա/Ձ Գագիկ Ջնդոյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 721 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը հաստատելու մասին» թիվ 138-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 9-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ Ա/Ձ Գագիկ Ջնդոյանը 2025թ. հուլիսի 24-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ իրեն տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 721 լիցենզիան վերաձևակերպելու միջնորդությամբ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը՝
Ո ր ո շ ու մ է.
1. Վերաձևակերպել Ա/Ձ Գագիկ Ջնդոյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 721 լիցենզիան՝ կապված փոխանակման կետի գործունեության վայրի փոփոխության հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ա/Ձ Գագիկ Ջնդոյանին տրամադրելու կամ նրա կողմից սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագաh Մարտին Գալստյան
Երևան