«Ա 3» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ա 3» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունների գրանցման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 131 Ա

12.08.2025

«Ա 3» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ա 3» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունների գրանցման մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով,
հաշվի առնելով այն, որ «Ա 3» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2025 թվականի հունիսի 3-ին և 2025 թվականի հունիսի 5-ին դիմել է «Ա 3» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի օգոստոսի 6-ի թիվ 35 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Գրանցել «Ա 3» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Ա 3» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ա 3» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրվելու կամ «Ա 3» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

 
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագաh                 Մարտին Գալստյան
Երևան