«ՏԻՏԱՆ-93» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (լիցենզիա թիվ 859) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 129 Ա
12.08.2025
«ՏԻՏԱՆ- 93» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (լիցենզիա թիվ 859) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը հաստատելու մասին» թիվ 138-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 9-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «ՏԻՏԱՆ-93» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 23.07.2025թ. և 30.07.2025թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ մասնաճյուղի լիցենզիա ստանալու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025թ. օգոստոսի 6-ի թիվ 35 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. «ՏԻՏԱՆ - 93» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (լիցենզիա թիվ 859) թիվ 2 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ՀՀ, Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Բաղրամյան փողոց 15 խանութ հասցեում գործունեություն իրականացնելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՏԻՏԱՆ-93» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատշաճ ծանուցման հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագաh Մարտին Գալստյան
Երևան