«ԷՎՈԿԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության բանկային գործունեության թիվ 27 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 125 Ա
29.07.2025
«ԷՎՈԿԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության բանկային գործունեության թիվ 27 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով,
հաշվի առնելով այն, որ «ԷՎՈԿԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությունը 16.05.2025թ., 21.05.2025թ., 27.06.2025թ., 30.06.2025թ., 11.07.2025թ. և 15.07.2025թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ բանկային գործունեության թիվ 27 լիցենզիան վերաձևակերպելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի հուլիսի 23-ի թիվ 33 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Վերաձևակերպել «ԷՎՈԿԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված բանկային գործունեության թիվ 27 լիցենզիան՝ պայմանավորված «ԷՎՈԿԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությունը որպես «ԷՎՈԿԱԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերություն վերակազմավորվելու և ֆիրմային անվանման փոփոխության հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյան
Երևան