ԱՁ Սմբատ Ասլանյան փոխանակման կետին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 329 լիցենզիայի վերաձևակերպման դիմումի քննության 30-օրյա ժամկետը կասեցնելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 120 Ա
23.07.2025
ԱՁ Սմբատ Ասլանյան փոխանակման կետին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 329 լիցենզիայի վերաձևակերպման դիմումի քննության 30-օրյա ժամկետը կասեցնելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի ««Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը հաստատելու մասին» թիվ 138-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 9-րդ կետով,
հաշվի առնելով, որ ԱՁ Սմբատ Ասլանյան փոխանակման կետը 2025 թվականի հունիսի 24-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ իրեն տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 329 լիցենզիան վերաձևակերպելու պահանջով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի հուլիսի 23-ի թիվ 33 արձանագրություն)
հիմք ընդունելով այն, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2025 թվականի հունիսի 30-ի թիվ 109 Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել ԱՁ Սմբատ Ասլանյան փոխանակման կետի թիվ 329 լիցենզիայի ներքո գործող մասնաճյուղի լիցենզիան, որը սույն որոշումը կայացնելու պահին դեռևս անբողոքարկելի չի դարձել` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է ․
1. Կասեցնել ԱՁ Սմբատ Ասլանյան փոխանակման կետին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 329 լիցենզիայի վերաձևակերպման դիմումի քննության 30-օրյա ժամկետը՝ որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ԱՁ Սմբատ Ասլանյան փոխանակման կետին կամ ԱՁ Սմբատ Ասլանյան փոխանակման կետի կողմից լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
3. Սույն որոշումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագաh Մարտին Գալստյան
Երևան