«ՎԵԼՈՍԻԹԻ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ «ՎԵԼՈՍԻԹԻ ԳՐՈՈՒԹ» ոչ հրապարակային պայմանագրային միջակայքային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 118 Ա
15.07.2025
«ՎԵԼՈՍԻԹԻ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ «ՎԵԼՈՍԻԹԻ ԳՐՈՈՒԹ» ոչ հրապարակային պայմանագրային միջակայքային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117 Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ի 29-րդ կետով, հաշվի առնելով այն, որ «ՎԵԼՈՍԻԹԻ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ 2025 թվականի մայիսի 23-ին, 2025 թվականի հունիսի 18-ին, 2025 թվականի հունիսի 23-ին և 2025 թվականի հունիսի 27-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «ՎԵԼՈՍԻԹԻ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ «ՎԵԼՈՍԻԹԻ ԳՐՈՈՒԹ» ոչ հրապարակային պայմանագրային միջակայքային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի հուլիսի 2-ի թիվ 30 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է ․
1. Գրանցել «ՎԵԼՈՍԻԹԻ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ «ՎԵԼՈՍԻԹԻ ԳՐՈՈՒԹ» ոչ հրապարակային պայմանագրային միջակայքային ներդրումային ֆոնդի կանոնները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՎԵԼՈՍԻԹԻ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ մուտքագրվելու կամ «ՎԵԼՈՍԻԹԻ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագաh Մարտին Գալստյան
Երևան