«ԹԵԼ-ՍԵԼ» բաց բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «Րաֆֆի» և «Օհանով» մասնաճյուղերը հաշվառումից հանելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 113 Ա

15.07.2025

«ԹԵԼ-ՍԵԼ» բաց բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «Րաֆֆի» և «Օհանով» մասնաճյուղերը հաշվառումից հանելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի «ա» կետով,
հաշվի առնելով «ԹԵԼ-ՍԵԼ» բաց բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «Րաֆֆի» և «Օհանով» մասնաճյուղերը հաշվառումից հանելու համար 2025 թվականի հուլիսի 1-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հաշվառումից հանել «ԹԵԼ-ՍԵԼ» բաց բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «Րաֆֆի» և «Օհանով» մասնաճյուղերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագաh                 Մարտին Գալստյան
Երևան