Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2025-2027 թվականների համախմբված ֆինանսական հաշվետվությունների աուդիտի իրականացման նպատակով հրապարակային մրցույթի կազմակերպման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 110 Լ
30.06.2025
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2025-2027 թվականների համախմբված ֆինանսական հաշվետվությունների աուդիտի իրականացման նպատակով հրապարակային մրցույթի կազմակերպման մասին
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի հունիսի 15-ի թիվ 154 որոշումը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 16-րդ հոդվածի կիրարկումն ապահովելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2025-2027 թվականների համախմբված ֆինանսական հաշվետվությունների աուդիտի իրականացման նպատակով միջազգային ճանաչում ունեցող անկախ աուդիտորական ընկերության ընտրության համար հայտարարել հրապարակային մրցույթ:
2. Հաստատել և հրապարակել մրցույթի հրավերը՝ համաձայն Հավելվածի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյան
Երևան