«ՌՈԼԱՆԴ ԸՆԴ ԷՄՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 126 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 107 Ա

30.06.2025

«ՌՈԼԱՆԴ ԸՆԴ ԷՄՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 126 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 14-րդ կետով, հաշվի առնելով, որ «ՌՈԼԱՆԴ ԸՆԴ ԷՄՋԻ» Սահամանափակ Պատասխանատվությամբ Ընկերությունը 2025 թվականի հունիսի 10-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ կապված ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն, Եղվարդի խճուղի 111 հասցեում մեծածավալ իրերի պահպանության համար նախատեսված տարածքը շահագործելու անհրաժեշտության հետ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է.

1. Վերաձևակերպել «ՌՈԼԱՆԴ ԸՆԴ ԷՄՋԻ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 126 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՌՈԼԱՆԴ ԸՆԴ ԷՄՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրվելու կամ «ՌՈԼԱՆԴ ԸՆԴ ԷՄՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                     Հովհաննես Խաչատրյան

Երևան