«Փրայմ Կապիտալ» ՍՊԸ «Փրայմ Պրոֆ» որակավորված ներդրողների, ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), միջակայքային, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունների գրանցման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 106 Ա
20.06.2025
«Փրայմ Կապիտալ» ՍՊԸ «Փրայմ Պրոֆ» որակավորված ներդրողների, ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), միջակայքային, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունների գրանցման մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ կետով, հաշվի առնելով այն, որ «Փրայմ Կապիտալ» ՍՊԸ 2025 թվականի մայիսի 27-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «Փրայմ Կապիտալ» ՍՊԸ «Փրայմ Պրոֆ» որակավորված ներդրողների, ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), միջակայքային, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու միջնորդությամբ, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի հունիսի 11-ի թիվ 27 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Գրանցել «Փրայմ Կապիտալ» ՍՊԸ «Փրայմ Պրոֆ» որակավորված ներդրողների, ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), միջակայքային, պայմանագրային ներդրումային ֆոնդ կանոնների փոփոխությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Փրայմ Կապիտալ» ՍՊԸ մուտքագրվելու կամ «Փրայմ Կապիտալ» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
Երևան