«ՆՈՐԻԿ-70» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը արտարժությի առուվաճառքի լիցենզիա տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 105 Ա
20.06.2025
«ՆՈՐԻԿ-70» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը արտարժությի առուվաճառքի լիցենզիա տրամադրելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը հաստատելու մասին» թիվ 138-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 9-րդ կետով, հաշվի առնելով այն որ, «ՆՈՐԻԿ-70» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2025 թվականի հունիսի 4-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ արտարժույթի առովաճառքի լիցենզիա ստանալու միջնորդությամբ, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի հունիսի 11-ի թիվ 27 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. «ՆՈՐԻԿ-70» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ՀՀ, Կոտայքի մարզ, Նաիրի համայնք, գ. Պռոշյան, Գ. Չաուշի խճուղի 1/48 առևտրի սրահ հասցեում գործունեություն իրականացնելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՆՈՐԻԿ-70» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրվելու կամ «ՆՈՐԻԿ-70» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
Երևան