«ԿՎԵՐԴԻ ՖԱՆԴ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ «ԿՎԵՐԴԻ ԷՔՈՒԻԹԻ ՖԱՆԴ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 103 Ա

20.06.2025

«ԿՎԵՐԴԻ ՖԱՆԴ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ «ԿՎԵՐԴԻ ԷՔՈՒԻԹԻ ՖԱՆԴ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117 Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ի 29-րդ կետով, հաշվի առնելով այն, որ «ԿՎԵՐԴԻ ՖԱՆԴ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ 2025 թվականի մայիսի 13-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «ԿՎԵՐԴԻ ՖԱՆԴ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ «ԿՎԵՐԴԻ ԷՔՈՒԻԹԻ ՖԱՆԴ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի հունիսի 4-ի թիվ 26 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Գրանցել «ԿՎԵՐԴԻ ՖԱՆԴ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ «ԿՎԵՐԴԻ ԷՔՈՒԻԹԻ ՖԱՆԴ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԿՎԵՐԴԻ ՖԱՆԴ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ մուտքագրվելու կամ «ԿՎԵՐԴԻ ՖԱՆԴ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                Մարտին Գալստյան
Երևան