ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման, Դրամավարկային քաղաքականության հաղորդագրության , «Դրամավարկային քաղաքականության 2025թ. 2-րդ եռամսյակի զեկույց» պարբերականը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 100 Լ

17.06.2025
 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման, Դրամավարկային քաղաքականության հաղորդագրության , «Դրամավարկային քաղաքականության 2025 թվականի ԵՐԿՐՈՐԴ եռամսյակի զեկույց (Դրամավարկային քաղաքականության 2025 թվականի ԵՐԿՐՈՐԴ եռամսյակի ծրագիր)» պարբերականը հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 6-րդ հոդվածը, 17-րդ հոդվածի 4-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «գ» և «ե» կետերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը 

Ո ր ո շ ու մ  է .

 

  1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանել 6.75%:
  2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպո գործիքի տոկոսադրույքը սահմանել 25%:
  3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից դրամական միջոցների ներգրավման գործիքի տոկոսադրույքը սահմանել 25%:
  4. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության հաղորդագրությանը:
  5. Հաստատել «Դրամավարկային քաղաքականության 2025 թվականի երկրորդ եռամսյակի զեկույց (Դրամավարկային քաղաքականության 2025 թվականի երկրորդ եռամսյակի ծրագիր)» պարբերականը (այսուհետ՝ Դրամավարկային քաղաքականության զեկույց/2):
  6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային տնային էջում հրապարակման օրվան հաջորդող օրը։

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ