Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 28-ի թիվ 229-Ն որոշման մեջ փոփոխություն 7 լրացում կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 95-Ն

03.06.2025

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 28-ի թիվ 229-Ն որոշման մեջ փոփոխություն 7 լրացում կատարելու մասին

     Հրապարակման ամսաթիվ՝ 13.06.2025

Նպատակ ունենալով ապահովել սպառողների անձնական տվյալների պաշտպանության իրավունքը, վերջիններիս անձնական տվյալների մշակման համաչափությունը, հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1.1-րդ մասը, «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 9.1-րդ հոդվածը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը, «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի 93-րդ հոդվածի 2-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 28-ի ««Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ը հաստատելու մասին» թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1) Կանոնակարգի 39-րդ կետում «39.1-րդ կետով» բառերը փոխարինել «39.1-րդ և 39.2-րդ կետերով» բառերով,
2) Կանոնակարգի 39․1-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 39.2-րդ կետ.

«39.2. Օտարերկրյա դեսպանատներին և վիզա կենտրոններին տրամադրվող քաղվածքները պետք է ներառեն սույն կանոնակարգի Հավելված 2-ով սահմանված տարրերը՝ ըստ Հավելված 3-ի Ձևանմուշ 5-ով ներկայացված ձևաչափի՝ բացառությամբ Հավելված 2-ի 15-րդ կետով սահմանված տարրի, ինչպես նաև Հավելված 2-ի 33-րդ կետով սահմանված «Ելք» տարրի, որի համար Հավելված 2-ի 37-րդ կետով սահմանված «Գործարքի նկարագրություն» դաշտում նշվում է միայն «Ելք հաշվից» արտահայտությունը:»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                       Արմեն Նուրբեկյան
Երևան