«Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2024 թվական» նյութի հաստատման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 77 Ա

20.05.2025

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2024 թվական» փաստաթուղթը հաստատելու մասին 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է.

1. Հաստատել «Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2024 թվական» փաստաթուղթը՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ               Արմեն Նուրբեկյան
Երևան