«ԱԼԵՔՍ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԷՅ ՍԻ 3» պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային մասնագիտացված ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 98 Ա
03.06.2025
«ԱԼԵՔՍ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԷՅ ՍԻ 3» պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային մասնագիտացված ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ի 29-րդ կետով, հաշվի առնելով այն, որ «ԱԼԵՔՍ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերութունը 2025 թվականի մարտի 20-ին, 2025 թվականի ապրիլի 14-ին և 2025 թվականի մայիսի 8-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «ԱԼԵՔՍ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԷՅ ՍԻ 3» պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային մասնագիտացված ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի մայիսի 27-ի թիվ 25 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Գրանցել «ԱԼԵՔՍ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԷՅ ՍԻ 3» պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային մասնագիտացված ներդրումային ֆոնդի կանոնները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱԼԵՔՍ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերություն մուտքագրվելու կամ «ԱԼԵՔՍ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյան
Երևան