«ՕՊԵՐԱ ՆՈՐՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը արտարժությի առուվաճառքի լիցենզիա տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 97 Ա
03.06.2025
«ՕՊԵՐԱ ՆՈՐՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը արտարժությի առուվաճառքի լիցենզիա տրամադրելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը հաստատելու մասին» թիվ 138-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 9-րդ կետով, հաշվի առնելով առ այն որ, «ՕՊԵՐԱ ՆՈՐՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2025 թվականի մայիսի 14-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի մայիսի 27-ի թիվ 25 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. «ՕՊԵՐԱ ՆՈՐՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ՀՀ, ք. Երևան, Նոր նորք, Մոլդովական փող., 43 շենք, 43 և 44 տարածք հասցեում գործունեություն իրականացնելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՕՊԵՐԱ ՆՈՐՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատշաճ ծանուցման հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյան
Երևան