«ԷՎՐԻԿԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին (լիցենզիա թիվ 837) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 96 Ա
03.06.2025
«ԷՎՐԻԿԱ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (լիցենզիա թիվ 837) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետով, հաշվի առնելով այն, որ «ԷՎՐԻԿԱ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2025 թվականի մայիսի 7-ին և 2025 թվականի մայիսի 13-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա ստանալու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի դրական եզրակացությունը (2025 թվականի մայիսի 27-ի թիվ 25 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. «ԷՎՐԻԿԱ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (լիցենզիա թիվ 837) թիվ 4 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ՀՀ, Արարատի մարզ, գ. Նոր Խարբերդ, Երևան-Արտաշատ խճուղի 85/3 հասցեում գործունեություն իրականացնելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԷՎՐԻԿԱ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատշաճ ծանուցման հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյան
Երևան