2026 թվականի թողարկման «Հրաչյա Աճառյան-150» արծաթե, «Ալեք Մանուկյան-125» ոսկե, «Գրիգոր Խանջյան-100» արծաթե, «Մխիթար Սեբաստացի-350» արծաթե, «Տեառնընդառաջ» ոսկե և «Տեառնընդառաջ» արծաթե հուշադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 86 Ա
20.05.2025
2026 թվականի թողարկման «Հրաչյա Աճառյան-150» արծաթե, «Ալեք Մանուկյան-125» ոսկե, «Գրիգոր Խանջյան-100» արծաթե, «Մխիթար Սեբաստացի-350» արծաթե, «Տեառնընդառաջ» ոսկե և «Տեառնընդառաջ» արծաթե հուշադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2025 թվականի մայիսի 20-ի թիվ 85 Ա որոշմամբ հաստատված 2026-2027 թվականների հուշադրամների թողարկման ծրագիրը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել 2026 թվականի թողարկման «Հրաչյա Աճառյան-150» արծաթե, «Ալեք Մանուկյան-125» ոսկե, «Գրիգոր Խանջյան-100» արծաթե, «Մխիթար Սեբաստացի-350» արծաթե, «Տեառնընդառաջ» ոսկե և «Տեառնընդառաջ» արծաթե հուշադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները` համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյան
Երևան