«ԹիԴի Քեփիթըլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ակտինա» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 83 Ա
20.05.2025
«ԹիԴի Քեփիթըլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ակտինա» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117 Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ի 29-րդ կետով, հաշվի առնելով այն, որ «ԹիԴի Քեփիթըլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2025 թվականի ապրիլի 22-ին և 2025 թվականի մայիսի 14-ի դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «ԹիԴի Քեփիթըլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԱԿՏԻՆԱ» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի մայիսի 14-ի թիվ 22 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է.
1. Գրանցել «ԹիԴի Քեփիթըլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԱԿՏԻՆԱ» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԹիԴի Քեփիթըլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրվելու կամ «ԹիԴի Քեփիթըլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյան
Երևան