«ԹիԴի Քեփիթըլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԹիԴիՍի 1» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 82 Ա

20.05.2025

«ԹիԴի Քեփիթըլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԹիԴիՍի 1» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117 Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ի 29-րդ կետով, հաշվի առնելով այն, որ «ԹիԴի Քեփիթըլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2025 թվականի հունվարի 30-ին, 2025 թվականի ապրիլի 1-ին և 2025 թվականի մայիսի 14-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «ԹիԴի Քեփիթըլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԹիԴիՍի 1» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի մայիսի 14-ի թիվ 22 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է.

1. Գրանցել «ԹիԴի Քեփիթըլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԹիԴիՍի 1» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԹիԴի Քեփիթըլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրվելու կամ «ԹիԴի Քեփիթըլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

  

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                         Արմեն Նուրբեկյան
Երևան