«ՈՍԿԵ ԱԳԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (լիցենզիա թիվ 829 ) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 81 Ա

20.05.2025

«ՈՍԿԵ ԱԳԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (լիցենզիա թիվ 829 ) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետով, հաշվի առնելով այն, որ «ՈՍԿԵ ԱԳԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 18.03.2025թ., 01.04.2025թ., 08.04.2025թ., 29.04.2025թ. և 05.05.2025թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա ստանալու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի մայիսի 14-ի թիվ 22 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է.

1. «ՈՍԿԵ ԱԳԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (լիցենզիա թիվ 829) թիվ 7 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ՀՀ, ք. Երևան, Վիլնյուսի փող., 2 շենք, 103 խանութ և ՀՀ, ք. Երևան, Վիլնյուսի փող., 37 շենք, 105 հասցեներում գործունեություն իրականացնելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՈՍԿԵ ԱԳԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատշաճ ծանուցման հաջորդող օրվանից:

 
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ              Արմեն Նուրբեկյան
Երևան