«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ կայուն եկամտային կենսաթոշակային ֆոնդի, պահպանողական (կոնսերվատիվ) կենսաթոշակային ֆոնդի, հավասարակշռված կենսաթոշակային ֆոնդի նոր խմբագրությամբ հաստատված կանոնները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 80 Ա
20.05.2025
«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կայուն եկամտային կենսաթոշակային ֆոնդի, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պահպանողական (կոնսերվատիվ) կենսաթոշակային ֆոնդի, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հավասարակշռված կենսաթոշակային ֆոնդի նոր խմբագրությամբ հաստատված կանոնները գրանցելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 02.05.2011թ. թիվ 117 Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ի 16-րդ կետով, հաշվի առնելով այն, որ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ 2025 թվականի ապրիլի 14-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ««Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կայուն եկամտային կենսաթոշակային ֆոնդի, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պահպանողական (կոնսերվատիվ) կենսաթոշակային ֆոնդի, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հավասարակշռված կենսաթոշակային ֆոնդի նոր խմբագրությամբ հաստատված կանոնները գրանցելու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի ապրիլի 23-ի թիվ 19 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է.
1. Գրանցել «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կայուն եկամտային կենսաթոշակային ֆոնդի նոր խմբագրությամբ հաստատված կանոնները:
2. Գրանցել «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պահպանողական (կոնսերվատիվ) կենսաթոշակային ֆոնդի նոր խմբագրությամբ հաստատված կանոնները:
3. Գրանցել «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հավասարակշռված կենսաթոշակային ֆոնդի նոր խմբագրությամբ հաստատված կանոնները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» սահմանափակ պատասխանատվության ընկերություն մուտքագրվելու կամ այդ ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյան
Երևան