«Լիմիթլես Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ «Լիմիթլես Փրայմ» հրապարակային, պայմանագրային, բաց, լրացուցիչ ռիսկով ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 66 Ա

22.04.2025

«Լիմիթլես Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության «Լիմիթլես Փրայմ» հրապարակային, պայմանագրային, բաց, լրացուցիչ ռիսկով ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ կետով, հաշվի առնելով այն, որ «Լիմիթլես Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերությունը 2025 թվականի մարտի 14-ին և 2025 թվականի մարտի 31-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «Լիմիթլես Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության «Լիմիթլես Փրայմ» հրապարակային, պայմանագրային, բաց, լրացուցիչ ռիսկով ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի ապրիլի 16-ի թիվ 17 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Գրանցել «Լիմիթլես Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության «Լիմիթլես Փրայմ» հրապարակային, պայմանագրային, բաց, լրացուցիչ ռիսկով ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Լիմիթլես Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերություն մուտքագրվելու կամ այդ ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                            Հովհաննես Խաչատրյան
Երևան