«Արմենիա» հյուրանոցային համալիր փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 525 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 65 Ա
22.04.2025
«Արմենիա» հյուրանոցային համալիր փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 525 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 4-րդ ենթակետով, հաշվի առնելով այն, որ «Արմենիա» հյուրանոցային համալիր փակ բաժնետիրական ընկերությունը 2025 թվականի ապրիլի 9-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ իրեն տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 525 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի ապրիլի 16-ի թիվ 17 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել «Արմենիա» հյուրանոցային համալիր փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 525 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Արմենիա» հյուրանոցային համալիր փակ բաժնետիրական ընկերությանը պատշաճ ծանուցման հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյան