«ՅՈՒՓԵՅ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «Կենտրոն 4», «Շենգավիթ 1», «Քանաքեռ» և «Ջրվեժ» մասնաճյուղերը հաշվառումից հանելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 64 Ա

22.04.2025

«ՅՈՒՓԵՅ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «Կենտրոն 4», «Շենգավիթ 1», «Քանաքեռ» և «Ջրվեժ» մասնաճյուղերը հաշվառումից հանելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի «ա» կետով, հաշվի առնելով, որ «ՅՈՒՓԵՅ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպությունը 2025 թվականի ապրիլի 9-ին միջնորդագիր և կից փաստաթղթեր է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ կապված Ընկերության «Կենտրոն 4», «Շենգավիթ 1», «Քանաքեռ» և «Ջրվեժ» մասնաճյուղերը հաշվառումից հանելու հետ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հաշվառումից հանել «ՅՈՒՓԵՅ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «Կենտրոն 4», «Շենգավիթ 1», «Քանաքեռ» և «Ջրվեժ» մասնաճյուղերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                 Հովհաննես Խաչատրյան