«Ալգոսֆերե Ասեթ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԱԼԳՈՍՖԵՐԵ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 58 Ա

08.04.2025

«Ալգոսֆերե Ասեթ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԱԼԳՈՍՖԵՐԵ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117 Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ի 29-րդ կետով, հաշվի առնելով այն, որ «Ալգոսֆերե Ասեթ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2025 թվականի մարտի 10-ին, 2025 թվականի մարտի 26-ին, 2025 թվականի 27-ին և 2025 թվականի 28-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «Ալգոսֆերե Ասեթ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԱԼԳՈՍՖԵՐԵ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի ապրիլի 2-ի թիվ 15 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Գրանցել «Ալգոսֆերե Ասեթ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԱԼԳՈՍՖԵՐԵ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ալգոսֆերե Ասեթ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրվելու կամ այդ ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                 Մարտին Գալստյան
Երևան