«ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության «Ջեներալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ պահպանողական կենսաթոշակային ֆոնդի դադարեցմանը նախնական համաձայնություն տալու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 57 Ա

08.04.2025

«ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության «Ջեներալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ պահպանողական կենսաթոշակային ֆոնդի դադարեցմանը նախնական համաձայնություն տալու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 102-րդ հոդվածը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2015թ. դեկտեմբերի 15-ի «Հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի դադարեցման համար Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնության ստացման կարգը և պայմանները, ֆոնդի դադարեցման մասին գրանցում կատարելու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ֆոնդի դադարեցման վերաբերյալ տեղեկատվության հրապարակման ձևը և կարգը» հաստատելու մասին թիվ 273-Ն որոշմամբ հաստատված Հավելվածի 4-րդ գլուխը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի մարտի 26-ի թիվ 14 արձանագրություն) և քննարկելով «ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության՝ 2025 թվականի փետրվարի 28-ի և մարտի 7-ի միջնորդագրերը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը՝

Ո ր ո շ ու մ է.

1. Տալ նախնական համաձայնություն «ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության «Ջեներալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ պահպանողական կենսաթոշակային ֆոնդի դադարեցմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ մուտքագրվելու կամ այդ ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ              Մարտին Գալստյան
Երևան