«Նորքքեփ Սեքյուրիթիզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Նորքքեփ 1» ոչ հրապարակային, մասնավոր բաժնեմասնակցային, չտարատեսականացված, փակ, պայմանագրային, ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունների գրանցման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 56 Ա

08.04.2025

«Նորքքեփ Սեքյուրիթիզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Նորքքեփ 1» ոչ հրապարակային, մասնավոր բաժնեմասնակցային, չտարատեսականացված, փակ, պայմանագրային, ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունների գրանցման մասին


Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ կետով, հաշվի առնելով այն, որ «ՆորքՔեփ Սեքյուրիթիզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2025 թվականի փետրվարի 28-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «ՆորքՔեփ Սեքյուրիթիզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՆորքՔեփ 1» ոչ հրապարակային, մասնավոր բաժնեմասնակցային, չտարատեսականացված, փակ պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի մարտի 19-ի թիվ 13 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 Ո ր ո շ ու մ է.

1. Գրանցել «ՆորքՔեփ Սեքյուրիթիզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՆորքՔեփ 1» ոչ հրապարակային, մասնավոր բաժնեմասնակցային, չտարատեսականացված, փակ պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                Մարտին Գալստյան
Երևան