«ԼՈՒՍՏԵԼԵԿՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 54 Ա

08.04.2025

«ԼՈՒՍՏԵԼԵԿՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետով, հաշվի առնելով այն, որ «ԼՈՒՍՏԵԼԵԿՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2025 թվականի մարտի 6-ին և 2025 թվականի մարտի 13-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա ստանալու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2025 թվականի մարտի 19-ի թիվ 13 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. «ԼՈՒՍՏԵԼԵԿՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (լիցենզիա թիվ 850) թիվ 2 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ՀՀ, ք. Երևան, Արաբկիր, Ն․ Ադոնցի փողոց, շենք 4, շինություն 334 և 336 հասցեում գործունեություն իրականացնելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ            Մարտին Գալստյան
Երևան