Ա/Ձ Ազատ Խաչատրյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 200 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 49 Ա

26.03.2025

Ա/Ձ Ազատ Խաչատրյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 200  լիցենզիան վերաձևակերպելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը հաստատելու մասին» թիվ 138-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 9-րդ կետով, հաշվի առնելով այն, որ Ա/Ձ Ազատ Խաչատրյանը 24.02.2025թ. և 04.03.2025թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ իրեն տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 200 լիցենզիան վերաձևակերպելու միջնորդությամբ` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի մարտի 26-ի թիվ 14 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Վերաձևակերպել Ա/Ձ Ազատ Խաչատրյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 200 լիցենզիան՝ կապված փոխանակման կետի գործունեության վայրի փոփոխության հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ա/Ձ Ազատ Խաչատրյանին տրամադրելու կամ նրա կողմից սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ            Մարտին Գալստյան
Երևան