«ՇԱՀԱՎԵՏ ԱՃԱՌՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը արտարժությի առուվաճառքի լիցենզիա տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 47 Ա
26.03.2025
«ՇԱՀԱՎԵՏ ԱՃԱՌՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը արտարժությի առուվաճառքի լիցենզիա տրամադրելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը հաստատելու մասին» թիվ 138-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 9-րդ կետով,
հաշվի առնելով առ այն որ, «ՇԱՀԱՎԵՏ ԱՃԱՌՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2025 թվականի մարտի 6-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ` արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի մարտի 19-ի թիվ 13 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. «ՇԱՀԱՎԵՏ ԱՃԱՌՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ՀՀ, ք. Երևան, Հ. Աճառյան փողոց 1-ին փակուղի, 4/4 շենք, 17-18 տարածք հասցեում գործունեություն իրականացնելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
Երևան