2024-2025 թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Ջերարդ Լ. Գաֆէսճեան-100» ոսկե հուշադրամը շրջանառության մեջ դնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 29-Ն

11.03.2025

2024-2025 թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Ջերարդ Լ. Գաֆէսճեան-100» ոսկե հուշադրամը շրջանառության մեջ դնելու  մասին

     Հրապարակման ամսաթիվ՝ 17.03.2025

Հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» oրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը` Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է.

1. 2025 թվականի ապրիլի 21-ից շրջանառության մեջ դնել «Ջերարդ Լ. Գաֆէսճեան-100» ոսկե հուշադրամը՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ով սահմանված նկարագրության և էսքիզների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                            Մարտին Գալստյան
Երևան