Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 40-Ն

13.03.2025

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին

      Հրապարակման ամսաթիվ՝ 13.03.2025

Նպատակ ունենալով ղեկավարների և նշանակալից մասնակիցների նկատմամբ պահանջները համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին և բարձրացնել գործող ընթացակարգերի արդյունավետությունը, հիմք ընդունելով  «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի 62.1-րդ հոդվածը, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 61.1-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության  կենտրոնական բանկի խորհուրդը

 Ո ր ո շ ո ւ մ   է . 

  1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի ««Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ը հաստատելու մասին» թիվ 117-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ի Հավելված  8-ի  10-րդ կետից  հետո  լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին և 10.2-րդ կետեր. 

10.1 Արդյո՞ք իրական շահառուն ներառված է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում:

o Ոչ

o Այո (ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր)

10.2 Արդյո՞ք իրական շահառուն ունեցել է դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործության համար:

o Ոչ

o Այո (ներկայացնել մանրամասներ, այդ թվում՝ դատվածությունը օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված լինելու վերաբերյալ)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը օրվան հաջորդող օրվանից:

  

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ                                      Մարտին Գալստյան                                                                         

                 Երևան