«ՌՈԼԱՆԴ ԸՆԴ ԷՄՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 126 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 32 Ա

11.03.2025

«ՌՈԼԱՆԴ ԸՆԴ ԷՄՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 126 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 14-րդ կետով, հաշվի առնելով, որ «ՌՈԼԱՆԴ ԸՆԴ ԷՄՋԻ» Սահամանափակ Պատասխանատվությամբ Ընկերությունը 2025 թվականի փետրվարի 19-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ կապված՝ Մարզ Կոտայք, համայնք Նաիրի գյուղ Զովունի 1-ին փողոց թիվ 106/2 խաղասրահ հասցեում մեծածավալ իրերի պահպանության համար նախատեսված տարածքը շահագործելու անհրաժեշտության հետ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը՝

Ո ր ո շ ու մ է.

1. Վերաձևակերպել «ՌՈԼԱՆԴ ԸՆԴ ԷՄՋԻ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 126 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                  Մարտին Գալստյան
Երևան