«ԳՆՈՒՆԻ ԳՐԱՎԱՏՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 340 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 31 Ա

11.03.2025

«ԳՆՈՒՆԻ ԳՐԱՎԱՏՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 340 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 14-րդ կետով, հաշվի առնելով, որ «ԳՆՈՒՆԻ ԳՐԱՎԱՏՈՒՆ» Սահամանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2025 թվականի փետրվարի 27-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ կապված՝ ՀՀ, Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Է․ Պետրոսյան փողոց թիվ 1 գործարան հասցեում մեծածավալ իրերի պահպանութան տարածքի շահագործումը դադարեցնելու և Երևան, Նուբարաշեն Նուբարաշենի 11-րդ փողոց 74 հասցեում մեծածավալ իրերի պահպանութան տարածքը շահագործելու անհրաժեշտության հետ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը՝

Ո ր ո շ ու մ է.

1. Վերաձևակերպել «ԳՆՈՒՆԻ ԳՐԱՎԱՏՈՒՆ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 340 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                  Մարտին Գալստյան
Երևան