«ԼԻԼԻԹ ԵՎ ՍՅՈՒԶԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը արտարժույթի առուվաճառքի լիցենզիա տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 24 Ա
25.02.2025
«ԼԻԼԻԹ ԵՎ ՍՅՈՒԶԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը արտարժույթի առուվաճառքի լիցենզիա տրամադրելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը հաստատելու մասին» թիվ 138-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 9-րդ կետով, հաշվի առնելով այն, որ «ԼԻԼԻԹ ԵՎ ՍՅՈՒԶԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 22.01.2025թ., 30.01.2025թ. և 13.02.2025թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ արտարժույթի առուվաճառք իրականացնելու լիցենզիա ստանալու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի փետրվարի 19-ի թիվ 7 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. «ԼԻԼԻԹ ԵՎ ՍՅՈՒԶԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Նոր Հաճն, Տոռոզյան փողոց 19 սպասարկման օբյեկտ հասցեում գործունեություն իրականացնելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԼԻԼԻԹ ԵՎ ՍՅՈՒԶԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրելուց կամ «ԼԻԼԻԹ ԵՎ ՍՅՈՒԶԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
Երևան